Kaspersky Endpoint Detection and Response համակարգը՝ ձեռնարկության հակավիրուսային պաշտպանության որակապես նոր մակարդակ

Ձեռնարկության աշխատակիցների համակարգիչները բոլոր ժամանակներում հանդիսացել են կիբեր հանցագործների սիրված թիրախներից մեկը՝ իրենց հասանելիության և մարդկային գործոնի անկանխատեսելիության պատճառով: Աշխատանքային կայանների պաշտպանության համար ինֆորմացիոն անվտանգության անշխատակիցները մշտապես իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ, կիրառելով ամենաարդիական տեխնոլոգիաները և նորագույն մշակումները:

Այս առումով, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից են համարվում EDR՝ վտանգների գնահատման, հետաքննության, ավտոմատացված պաշտպանական գործողությունների իրականացման համակարգերը, որոնք թույլ են տալիս կատարել անգամ ամենաբարդ պատահարների ամբողջական վերահսկողություն և անցանկալի հետևանքների կանխարգելում: Բնականաբար, համաշխարհային բոլոր առաջատար հակավիրուսային ընկերությունները մշակում են սեփական EDR համակարգերը:

KASPERSKY Endpoint Detection and Response համակարգն իր արժանի տեղն է զբաղեցնում նման լուծումների շարքում, պարբերաբար ստանալով ամենաբարձր գնահատականներ ամենահեղինակավոր թեստերի և ուսումնասիրությունների արդյունքում: Այն շատ հզոր վերլուծական գործիք է, որը թույլ է տալիս ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցներին ստանալ աշխատանքային կայանների և սերվերների միջավայրում իրադարձությունների ամբողջական պատկերը և ապահովում է նրանց արդյունավետ պաշտպանությունը այսպես կոչված APT (Advanced Persistent Threats) հարձակումներից:

Kaspersky EDR համակարգը էականորեն կրճատում է թվային ապացույցների և տելեմետրիայի հավաքման և վերլուծության ժամանակը, ինչը արդյունքում արագացնում է վտանգների նկատմամբ պատասխան ռեակցիան մի քանի ժամից մինչև հաշվված րոպեներ: Համակարգը ինտեգրացվում է նաև SIEM համակարգի հետ՝ ընդհանրացնելով տարբեր ռեսուրսներից ստացված տեղեկատվությունը: Իսկ աշխատանքի ավտոմատիզացիայի բարձր աստիճանը թույլ է տալիս կրճատել IT մասնագետների զբաղվածությունը՝ չկտրելով նրանց առօրյա աշխատանքից:

Այսպիսով, համակարգն ի վիճակի է ինքնուրույն հայտնաբերել, վերլուծել և անհրաժեշտության դեպքում իրականացնել վտանգի չեզոքացման աշխատանքները՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջարդականության: Ընդ որում, ճկուն լիցենզավորման և ինտեգրացման հնարավորությունների արդյունքում այն շատ հեշտ ինտեգրվում է պատվիրատուի մոտ արդեն գոյություն ունեցող KASPERSKY հակավիրուսային լուծումների հետ, չպահանջելով ժամանակատար ինտեգրացիա և լրացուցիչ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:

Բնականաբար, այս հոդվածի ֆորմատը և ծավալը թույլ չի տալիս մանրամասն ներկայացնել համակարգի բոլոր հնարավորությունները, սակայն համակարգի նկատմամբ հետաքրքրության դեպքում կարող ենք կազմակերպել համակարգի ցուցադրությունը KASPERSKY Labs ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, իրականացնել համակարգի պիլոտային ներդրում ձեր կազմակերպության ենթակառուցվածքում ինչպես արդեն գոյություն ունեցող Kaspersky հակավիրուսային համակարգի հետ, այնպես էլ որպես հավելյալ լուծում՝ այլ արտադրողների լուծումների հետ համատեղ:

Մանրամասն տեղեկությունների համար միշտ կարող եք կապ հաստատել մեր վաճառքների թիմի հետ:

Shop
Sidebar
0 Wishlist
0 Cart
Secured By miniOrange