Նորագույն լուծումներ՝ կրթության, հանրային սպասարկման ոլորտի և բիզնեսի համար Prestigio ընկերության կողմից

Ներկայացնում ենք Prestigio ընկերության նորագույն մուլտիբորդերը՝ նախատեսված կրթական հաստատությունների, բիզնեսի և հանրային սպասարկմա ոլորտների համար։

Այս լուծումները ստեղծվել են Prestigio ընկերության երկարատև մշակումների հիման վրա և  այժմ կիրառվում են ավելի քան 70 երկրներում։ Դրանք իրենցից ներկայացնում են ինտերակտիվ LED էկրաններով համակարգչային սարքավորումներ, որոնց աշխատանքային մակերեսը պաշտպանված է 3-4mm հաստությամբ թրծած ապակիով, իսկ էկրաններ ունեն ներկառուցված մեկ կամ երկու համակարգիչ՝ Windows և Android գործառնական համակարգերով։

Էկրանների անկյունագծերը տարբեր են՝ սկսած 65 դյույմից, 75, 86, 98 և անգամ 110 դյույմ, 4k կետայնությամբ, հորիզոնական և ուղղահայաց կախելու հնարավորությամբ։

Մուլտիբորդերը կարող են կիրառվել բանակցությունների սենյակներում, սպասարկման սրահներում ինչպես նաև դասարաններում՝ որպես գրատախտակներ։

Հաշվի առնելով, որ համակարգերը համատեղելի են ստանդարտ բիզնես կիրառական փաթեթների հետ՝ Windows 10, Microsoft Office, Adobe Acrobat և այլն, դրանք ունեն նաև արտադրողի կողմից ներառված ծրագրայի ապահովում՝ Prestigio EasiNote,Prestigio EasiMeeting, Prestigio Easishow և Prestigio EasiSign, որոնց շնորհիվ ցուցադրվող նյութերը կարելի է առավել հեշտությամբ ներկայացնել լսարանին։

NETCORE ընկերության կողմից արդեն իսկ մշակվել են բազմաթիվ ուսումնական նյութեր՝ կրթական հաստատությունների համար, ինչպես նաև բիզնես կոնտենտի կառավարման համակարգեր, ներառող DisplayForce ընկերության արհեստական բանականությամբ օժտված անալիտիկ համակարգը, որը տեսախցիկի օգնությամբ հայտնաբերելով մուլտիբորդի դիմաց գտնվող անձանց ավելի քան 15 բիոմետրիկ տվյալ, կարող է օպտիմիզացնել կոնտենտի ցուցադրութունը՝ ուղղված կոնկրետ խմբին։

Մեր մուլտիբորդերն արդեն իսկ լայնորեն կիրառվում են հանրապետության բազմաթիվ ձեռնարկություններում, դպրոցներում և կրթական հաստատություններում։

Մուլտիբորդերը մշտապես առկա են մեր պահեստում, իսկ մեծ քանակների դեպքում առաքման ժամկետը կազմում է ընդամենը 15-20 օր։

Ապահովում ենք տեղադրման, սպասարկման, ուսուցման և կոնտենտի մշակման ծառայությունների ամբողջական ցիկլ։

Մանրամասն տեղեկությունների և ցուցադրական մոդելի տեստավորման համար խնդրում ենք կապ հաստատել մեր վաճառքների թիմի հետ։

Shop
Sidebar
0 Wishlist
0 Cart
Secured By miniOrange