BITRIX24 համակարգ. համառոտ նկարագիր

BITRIX24 համակարգն իրենից ներկայացնում է ձեռնարկության աշխատանքի ավտոմատացման ամենաժամանակակից պլատֆորմ, որը կարող է աշխատել ինչպես ամպային տարբերակով, այնպես էլ ձեռնարկության սեփական սերվերի վրա, եթե կա տվյալների պաշտպանության և պահպանման քաղաքականությամբ պայանավորված նման պահանջ:

Քանի որ հնարավոր չէ այս ֆորմատով ներկայացնել համակարգի ամբողջ ֆունկցիոնալը, փորձենք համառոտ կերպով ներկայացնել մեր կարծիքով, մեր հաճախորդների համար առավել հետաքրքիր ենթահամակարգերը:

CRM ՀԱՄԱԿԱՐԳ
Թույլ է տալիս համակարգել և ավտոմատացնել աշխատանքը հաճախորդների հետ՝ իրականացնել զանգեր, ուղարկել SMS և Email հաղորդագրություններ, վերահսկել գործարքները՝ պահելով դրանցից յուրաքանչյուրի պատմությունը, սկսած հաճախորդի առաջին զանգից մինչև գործարքի բարեհաջող ավարտը:

BITRIX CRM

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱԶԱ

Համակարգելով ձեր կարմակերպության կոնտակները, այլևս երբեք հարկ չի լինի փնտրել դրանք տարատեսակ ֆայլերի և գրագրության մեջ: Ավելին, BITRIX-ն ինքնուրույն կդասակարգի բոլոր տեսակի հաղարդագրությունները տվյալ գործընկերոջ հետ:

Հաճախորդների համակարգված բազա

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գործարքների վերլուծություն՝ երբ և որտեղից է դիմել հաճախորդը, ինչպիսի հարցեր է նա տվել, ինչ է նրան պատասխանել աշխատակիցը, արդյոք նրան արվել է գնառաջարկ և այլն:

Գործարքների պատմություն

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Պայմանագրերի, ապրանքագրերի, կանխավճարային հաշիվների, լիազորագրերի և ցանկացած այլ փաստաթղթերի ստեղծում անմիջապես CRM-ից՝ անհրաժեշտ տվյալների լրացման հնարավորությամբ:
Ավտոմատացնելով նման աշխատանքները, դուք կխնայեք ձեր աշխատաժամանակը առավել նպատակահարմար աշխատանք կատարելու համար:

Փաստաթղթերի ստեղծում անմիջապես համակարգում, հաշվված վայրկյանների ընթացքում

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ապրանքների տեսականու կառավարում, գների կարգավորում, մնացորդների հաշվառում, զեղչերի կիրառում և ընդհանրապես, ամեն ինչ, ինչը կապված է ձեր տեսականու հետ՝ առավելագույնս կապակցված գործընկերների, պատվերների և բիզնես պրոցեսների հետ, շատ պարզ և հեշտ ընկալելի:

Ապրանքների կառավարում

ՎԵԲ ՍԱՅԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

BITRIX24 համակարգն ունի վեբ սայթերի պատրաստման ներկառուցված ենթահամակարը, որը թույլ է տալիս 15 րոպեի ընթացքում ստեղծել ձեր կազմակերպության կամ գովազդային արշավի էջը, որտեղից գեներացված լիդերը միանգամից կհայտնվեն CRM-ի մեջ:

Պատրաստի էջերի մեծ ընտրություն

ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹ

Առնվազն տարօրինակ կլիներ, որ ունենալով ապրանքատեսականու համակարգման և վեբ էջերի ստեղծման ենթահամակարգեր, BITRIX-ը թույլ չտար ստեղծել ապրանքների վաճառքի առցանց հարթակ՝ մեզ համար սովորական խանութի տեսքով: Ընդամենը 120 վայրկյանի ընթացքում կարելի է ստեղծել սեփական խանութն ինտերնետում և սկսել ապրանքների և ծառայությունների վաճառքը: Նշենք, որ խանութը հեշտությամբ ինտեգրացվում է նաև սոցցանցերի հետ, ունի մոբիլ տարբերակ՝ բջջային հեռախոսների և պլանշետների համար:

Առցանց խանութ՝ 120 վայրկյանի ընթացքում

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Համակարգը ունի ներկառուցված կողմնակի լուծումների շտեմարան, որը թույլ է տալիս միանգամից ընտրել ձեր կազմակերպությանը առավել մոտ լուծում՝ առանց երկարատև ներդրման ցիկլի անհրաժեշտության, օրինակ՝ իրավաբանական գրասենյակների, կամ ատամնաբուժարանների, կամ մեծածախ առևտրի կենտրոնների համար:

Պատրաստի ոլորտային լուծումներ

ԻՆՏԵԳՐԱՑԻԱ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՏ

Ավելի քան 1000 պատրաստի ինտեգրացիոն փաթեթներ, որոնք թույլ կտան միացնել ձեր համակարգը այլ ծառայությունների հետ, օրինակ SMS-ների ուղարկման, կամ VoIP հեռախոսային ծառայությունների, տարատեսակ օնլայն պլատֆորմների հետ՝ UPS, AliExpress, Amazon կամ ձեր բանկի հետ:

Ինտեգրացիոն փաթեթներ

Ինչպես տեսնում եք, BITRIX24 համակարգն իրոք ունի շատ մեծ հնարավորություններ, ինչպես նաև միևնույն խնդրի լուծման բազմաթիվ հնարավորություններ: Համակարգն ունի անվճար տարբերակ, որը թույլ է տալիս անսահմանափակ ժամկետով օգտագործել այն, ցանկացած թվով օգտվողների համար, սահմանափակելով սակայն web տարածքը 5Gb հիշողությամբ, ինչը բավարար է ոչ մեծ կազմակերպությունների կամ թեստավորման համար: Կոմերցիոն տարիֆների դեպքում հնարավորությունները և տարածքը անհամեմատ մեծ են: Կոմերցիոն տարիֆների համեմատական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բոլոր տարիֆային պլանների գներին հայկական դրամով և տեղական հարկերով (ներառյալ ԱԱՀ 20%) կարելի է ծանոթանալ մեր օնլայն խանութում: Տարբերակների ընտրության և ցանկացած այլ հարցով միշտ կարող եք դիմել մեր վաճառքների թիմին:

Shop
Sidebar
0 Wishlist
0 Cart
Secured By miniOrange