3CX համակարգի հնարավորությունները և լիցենզավորումը

Վերջին տարիներին, IP հեռախոսակապի զարգացմանը զուգընթաց, մեծ տարածում են գտել ծրագրային IP հեռախոսակայանները, որոնք ավանդական IP հեռախոսակայաններից տարբերվում են նրանով, որ իրենցից ներկայացնում են համակարգչային ծրագիր կամ վիրտուալ մեքենա, որը պարզապես աշխատում է կազմակերպության սերվերների վրա:

Նման մոտեցումը լուծում է միանգամից մի քանի խնդիր. փոքր կազմակերպությունների դեպքում կարիք չկա ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ, կարելի է միայն գնել և տեղադրել ծրագիրը ձեռնարկության սերվերի վրա: Խոշոր կազմակերպությունների համար՝ հեռախոսակայանի պատրաստի վիրտուալ մեքենան կարելի է պարզապես ինտեգրել գոյություն ունեցող վիրտուալիզացիայի միջավայրում, առանց անհանգստանալու ռեզերվային հեռախոսակայանի և դրա կլաստերիզացիայի անհրաժեշտության մասին:

Վերջապես, ամենակարևորը, ծրագրային հեռախոսակայաններն ունեն ավելի հարուստ հնարավորություններ, հեշտ և ճկուն են ինտեգրացիայի ժամանակ և ավելի օպերատիվ են թարմացվում քան ավանդական լուծումները:

Այս և բազմաթիվ այլ առավելությունների շնորհիվ վերջին շրջանում բազմաթիվ կազմակերպությունների ընտրությունը կանգ է առնում հենց նմանատիպ լուծումների վրա և իզուր չէ, որ վիճակագրության համաձայն, հայաստանյան IP հեռախոսակապ ներդրած խոշորագույն ընկերությունների ավելի քան 70%-ը օգտագործում է հենց ծրագրային հեռախոսակայաններ:

3CX համակարգը հանդիսանում է ծրագրային հեռախոսակայաններ արտադրող համաշխարհային առաջատարներից մեկը, շնորհիվ իր բազմաթիվ նորարարությունների և հարուստ ծրագրային հնարավորությունների: Համակարգը հայտնի է իր ճկունությամբ և ռեսուրսների նկատմամբ ցածր պահանջների: Հեռախոսակայանը կարելի է աշխատեցնել անգամ Raspberry PI դասի համակարգիչների վրա, որոնց արժեքը կազմում է 30-40 000 դրամ, կախված պարամետրերից:

Ընդ որում, փոքր բիզների համար 3CX-ը տրամադրում է անվճար լիցենզիա՝ անսահմանափակ թվով օգտվողների համար: Միակ սահմանափակումը միաժամանակյա ելքային զանգերն են՝ 4 զանգ, ինչը, սակայն, առավել քան բավարար է փոքր բիզնեսի դեպքում:

Հեռախոսազանգերից բացի 3CX-ը թույլ է տալիս իրականացնել տեսազանգեր, ուղարկել կարճ հաղորդագրություններ, ինտեգրացվել վեբ էջերի և Facebook-ի հետ: Համակարգը ներառում է նաև բոլորովին անվճար բջջային հեռախոսի հավելվածներ Andriod և iOS հեռախոսների համար, որոնք թույլ են տալիս ընդունել ներքին հեռախոսահամարին եկող զանգերը ինտերնետի միջոցով, ցանկացած վայրից, ամբողջովին գաղտնագրված և անվտանգ:

iOS և Android ծրագրեր



3CX հեռախոսակայանը թույլ է տալիս նաև իրականացնել զանգերի մշակման կենտրոնի գործառույթներ, կառավարել կենտրոնների աշխատակիցների աշխատանքը և զբաղվածությունը, կազմակերպել զանգերի ուղորդում ըստ տարատեսակ պարամետրերի (Policy based call routing), ինտեգրացվել CRM և Microsoft 365 Business համակարգերի հետ արդեն պատրաստի փաթեթներով, ինչպես նաև կազմակերպել ելքային և մուտքային զանգերի մշակման ծրագրեր (Call Flow Design):

Այս հնարավորությունները բացականին ծավալուն են և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ մեկ հոդվածի շրջանակներում: Մանրամասն տեղեկությունների և հարցերի դեպքում միշտ կարող եք դիմել մեր մասնագետներին:

Այժմ ներկայացնենք համակարգի լիցենզավորման տարբերակները՝ ըստ հնարավորությունների: Նախ նշենք, որ համակարգը տարածվում է երկու տարբերակով` Professional և Enterprise, այնուհետ ամեն տարբերակի արժեքը հաշվարկվում է միաժամանակյա արտաքին զանգերի քանակով, ներքին զանգերը չեն լիցենզավորվում և դրանց, ինչպես նաև օգտվողների քանակը անսահմանափակ են:

ՀնարավորությունProEnterprise
Անսահմանափակ ներքին համարներ
iOS և Android ծրագրեր
Սեփական SIP Trunk
Ինքնապատասխանիչ
CRM ինտեգրացիա
Microsoft Business 365 ինտեգրացիա
Էկրանի ցուցադրություն կոնֆերանսի ժամանակ
Կոնֆերանսի մասնակիցների քանակ100250
Զանգերի հերթեր
Զանգերի ձայնագրում
Հաշվետվություններ
Վեբ էջի վրա չաթի հնարավորություն
Facebook հաղորդագրութուններ
SMS
Ձայնագրման միացման/անջատման կառավարում
Ներկառուցված վերականգնման ռեժիմ (Failover)
Պասիվ լիցենզիա (Standby)
IP հեռախոսի էկրանին սեփական լոգոյի օգտագործում
աղյուսակ 1, 3CX հեռախոսակայանի լիցենզավորման տարբերակները

Pro տարբերակը ներառում է բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները, բացառությամբ ավտոմատ վերականգնման և ռեզերվային հեռախոսակայանի լիցենզավորման հետ: Enterprise տարբերակն արդեն ներառում է բոլոր հնարավարությունները և հարմար է հատկապես մեծ ձեռնարկությունների և կոնտակտային կենտրոնների դեպքում:

NETCORE ընկերությունը, հանդիսանալով 3CX ընկերության պաշտոնական գործընկեր, ունի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն տարբերակների ընտրության գործում և ցուցադրական լիարժեք լիցենզիաներ մինչև 2 ամիս ժամկետով՝ համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով:

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, մեր մասնագետերը կարող են նախագծել, տեղադրել և կարգաբերել ձեր կազմակերպության հեռախոսային ենթակառուցվածքը, հարկ լինելու դեպքում մատակարարելով նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումները և ենթակառուցվածքը՝ ցանցային մալուխներ, սերվերներ, IP հեռախոսներ և կոնֆերենս համակարգեր:

Shop
Sidebar
0 Wishlist
0 Cart
Secured By miniOrange