Microsoft Teams-ը և համատեղ աշխատանքը տանից

Teams-ը Microsoft ընկերության կողմից ստեղծված համատեղ աշխատանքի միջավայր է, որը օգտվողներին հնարավորություն է տալիս ունենալ հասանելիություն ձեր կազմակերպության կամ ստորաբաժանման փաստաթղթերի արխիվին, հաղորդագրություններին, առաջադրանքներին, աշխարհի ցանկացած վայրկց, կատարել տեսազանգեր և հեռախոսային զանգեր գործընկերներին, քննարկել ընթացիկ աշխատանքները և ծրագրերը: Եվ այս ամենը Ձեր անձնական սարքի միջոցով՝ դյուրակիր համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի:

Հաղորդակցությունը իրականացվում է ամենաբարձր ստանդարտներին համապատասխան գաղտնագրված կապուղիներով, փոխանակվող և պահպանվող ինֆորմացիան նույնպես գաղտնագրվում է, այսպիսով, ամբողջովին անվտանգ դարձնելով կազմակերպության պատերից դուրս Ձեր աշխատանքը:

Այժմ դիտարկենք այս հնարավորություններն առավել մանրամասն:

Չաթ, ձայնային հաղորդագրություններ և տեսազանգեր

Microsoft Teams-ը թույլ է տալիս վայրկենապես կապվել գործընկերների հետ և փոխանակվել հաղորդագրություններով, ֆայլերով, ակտուալ տեղեկատվությամբ: Ցանկացած ժամանակ կարելի է թերթել նաև հաղորդակցության պատմությունը ընդհանուր կամ անձնական չաթերում: 

Հնարավոր է կազմակերպպել օնլայն հանդիպումներ, խորհրդակցություններ և քննարկումներ ամբողջ թիմով, կամ մի քանի մասնակիցներով` տեսազանգերի միջոցով:

Խորհրդակցությունների ժամանակ կարող եք կիսվել փաստաթղթերով, կազմակերպել պրեզենտացիաներ, ուսուցում, ցուցադրել Ձեր համակարգչի էկրանը, եթե դա անհրաժեշտ է:

Համատեղ աշխատանք փաստաթղթերի հետ

Microsoft Teams-ը թույլ է տալիս կազմակերպել ողջ անձնակազմի կամ մարդկանց խմբի համատեղ աշխատանքը, մասնավորապես.

  • փնտրել փաստաթղթեր, նյութեր, կոնտակտներ;
  • վերահսկել նախագծերի ընթացքը, չաթերը, նշումները և հանդիպումները մեկ վայրից;
  • ապահովել արագ հասանելիություն կորպորատիվ այնպիսի ռեսուրսների, ինչպիսիք են SharePoint-ը, OneNote-ը, Power BI և Planner համակարգերը:
  • Խմբագրել փաստաթղթերը միաժամանակ, միանգամից Microsoft Teams-ի մեջ, ողջ թիմով համատեղ:

Աուդիո և տեսազանգեր, առցանց խորհրդակցություններ

Կապի ավապովում ցանկացած սարքավորման միջոցով՝ հեռախոս, համակարգիչ, պլանշետ, տերմինալ: 

  • Առանձնացված հեռախոսային համարներ տեղական և միջազգային զանգերի համար: 
  • Ընդլայնված ֆունկցիոնալ՝ ձայնային հաղորդագրություններ, զանգերի վերահասցեավորում, 911:
  • Զանգերի ընդլայնված կառավարում, ձայնային քարտուղար, հաշվետվություններ զանգերի վերաբերյալ: 
  • Ձայնային հիբրիդ կապ՝ զանգերի ուղիղ մարշրուտիզացիայի միջոցով:

Բացառիկ ճկուն աշխատանք

Microsoft Teams -ը հնարավոր է օգտագործել համակարգչից և հեռախոսից՝ համատեղ.

  • Օնլայն հանդիպումների կազմակերպման համար
  • Օնլայն տեսագրության հաղորդման համար
  • Համակարգչի կամ հեռախոսի էկրանի ցուցադրության համար
  • Որպես PowerPoint-ի հեռակառավարման վահանակ:

Ինչպես ներդնել Microsoft Teams-ը

Եթե ձեզ հետաքրքրեցին Microsoft Teams-ի հնարավորությունները և դուք ցանկանում եք օգտագործել այն ձեր առօրյա աշխատանքում, դիմեք մեզ:

NETCORE ընկերությունը հանդիսանում է Microsoft ընկերության պաշտոնական գործընկեր և ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական ունակությունները՝ ամենասեղմ ժամանակներում կատարելու համակարգի ներդրումը ձեր կազմակերպությունում:

Shop
Sidebar
0 Wishlist
0 Cart
Secured By miniOrange