FortiGuard համակարգի լիցենզավորման եղանակները
Fortinet ընկերության կողմից առաջարկվում է FortiGuard անվտանգության համակարգի լիցենզավորման մի քանի եղանակներ, թույլ տալով օգտագործողներին ընտրել իրենց պահանջներին առավել համապատասխան ծառայությունները:
FortiCare ծառայությունը սարքավորման երաշխիքային սպասարկումն է՝ տվյալած ժամանակահատվածի համար:
Application Control — թույլ է տալիս կառավարել տարբեր ծրագրերի հասանելիությունը այս կամ այն ցանցային ռեսուրսին, կախված տարբեր պայմաններից՝ օգտվող, ժամանակ, շաբաթվա օր և ռեսուրսի կատեգրիա:
Advanced Malware Protection — կատարում է ամբողջ տրաֆիկի ստուգում՝ ֆիլտրելով բոլոր տեսակի վնասակար ծրագրերը:
Web Filtering համակարգը սահմանափակում է տարբեր օգտագործողների կամ նրանց խմբերի մուտքը տարատեսակ վեբ էջերին՝ կախված այդ էջերի դասակարգումից:
Anti-Spam — էլեկտրոնային փոստի ֆիլտրման համակարգ:
CASB — Cloud Access Security Broker — կազմակերպության ամպային տիրույթի վերահոսկողության և պաշտպանության համակարգ:
Security Rating — տվյալ սարքի անվտանգության գնահատում Security Fabric-ի օգնությամբ, պարբերական և ըստ պահանջի թեստերի անցկացում, ծրագրային ապահովման թարմացում:
Industrial Security Service — հատուկ՝ ենթակառուցվածքային արդյունաբերական սեկտորի սարքավորումների պաշտպանություն, ներառող էլեկտրակայաններ, գազի և նավթի արդյունահանող ձեռնարկություններ և այլն:
FortiConverter Service — հին կամ այլ ընկերությունների սարքավորումներից նոր Fortigate սարքավորման կոնֆիգուրացիայի ստեղծման ծառայություն:
SD-WAN One Click VPN Overlay — IPsec VPN միացումների կազմակերպման և վերահսկողության ամպային համակարգ:
SD-WAN Cloud Assisted Monitoring — SD-WAN միացումների վերահսկողության և կառավարման ամպային համակարգ:
FortiAnalyzer Cloud — Կազմակերպության լոգերի վերլուծության և ռիսկերի գնահատման ամպային համակարգ:
FortiManager Cloud — Կազմակերպության սարքավորումների կառավարման և մոնիտորինգի ամպային համակարգ:
Հիշեցնենք, որ այց բոլոր ծառայությունները կարելի է գնել ինչպես առանձին-առանձին, ըստ անհրաժեշտության, այնպես էլ փաթեթներով, ավելի մատչելի: Բացառություն է կազմում միայն FortiCare ծառայությունը, որի ձեռք բերումը պարտադիր է:
Լիցենզավորման, ինչպես նաև Fortinet ընկերության արտադրանքի վերաբերյալ ցանկացած հարցով միշտ կարող եք դիմել մեզ: